2008–2026

Կորպորատիվ
կառավարման
ծառայություններ

«Բիզնես Քարտուղար» ՍՊԸ

Մեր բազմամյա փորձով մատուցում ենք խորհրդատվական ծառայություններ իրավաբանական անձանց կորպորատիվ կառավարման բնագավառում։ Խորհրդատվությունը մինչև մեր միջև պայմանագրի ստորագրումն անվճար է։

2008 Հիմնադրված
18+ Տարվա Փորձ

Ծառայությունների Ցանկ

Իրավաբանական անձի հիմնադրում

 

Իրավաբանական անձի հիմնադրումը հաճախ թվում է պարզագույն գործընթաց, որն առանձին դեպքերում հնարավոր է իրականացնել մեկ օրում կամ նույնիսկ մի քանի րոպեում:

Իրավաբանական անձի ստեղծումն իրավաբանական անձի ճանաչումն է պետության կողմից, որի համար այն ստանում է պետական գրանցում և հենց այդ պահից էլ համարվում է ստեղծված: Ստեղծման պահից ծագում է իրավաբանական անձի իրավունակությունը: Իրավաբանական անձը կարող է ստեղծվել «զրոյից»` իր իսկ հիմնադրման միջոցով կամ գոյություն ունեցող իրավաբանական անձանց վերակազմակերպման արդյունքում:

Հիմնադրման տարբերակով իրավաբանական անձի ստեղծման դեպքում իրավաբանական անձի հիմնադիրները (իրավաբանական անձ ստեղծելու ցանկություն հայտնած անձինք) կնքում են իրավաբանական անձի ստեղծման մասին գրավոր պայմանագիր:

Պայմանագրով սահմանված գործունեության ավարտից հետո հրավիրվում է ստեղծվող իրավաբանական անձի հիմնադիր ժողով, որը բացի իրավաբանական անձի հիմնադրման մասին որոշման ընդունումից, հաստատում է իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի չափը, հաստատում է կանոնադրությունը, ընտրում է ղեկավար և վերստուգող մարմիններ:

Ինչպես տեսնում ենք, հիմնադրումը գործընթաց է, որի պատշաճ իրականացումը կարծես թե լինի ստեղծվող իրավաբանական անձի հաջողության գրավականը:

Մեզ կարող եք դիմել ինչպես առևտրային կազմակերպությունների (ՍՊԸ, ՓԲԸ), այնպես էլ ոչ առևտրային կազմակերպությունների (Հասարակական կազմակերպություն, Հիմնադրամ) ստեղծման/գրանցման հարցերով։

Հիմնադրված 2008 թ. — 18 տարի ոլորտում

«Բիզնես Քարտուղար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008 թվականին և 18 տարիների ընթացքում մասնագիտացել է Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց կորպորատիվ կառավարման բնագավառի նրբություններին: Փաստաթղթերի կազմումը մեր կողմից մատուցվող ծառայությունների միայն մի փոքր մասն է կազմում, հիմնական բաժինը թողնելով խորհրդատվությանն ու արդյունավետ լուծմանն աջակցելը։

Կապ Հաստատեք
Մեզ Հետ

Կապ հաստատեք մեզ հետ և ստացեք մասնագիտական խորհրդատվություն ձեր կորպորատիվ կառավարման հարցերի վերաբերյալ: